Պաշտոնական. Բենիտեսը՝ «Նյուքասլի» գլխավոր մարզիչ
Սպորտ«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը գլխավորել է «Նյուքասլը»: Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ պայմանագիրը նախատեսված է 3 տարվա համար:

«Ուրախ եմ անգլիական լեգենդար ակումբի մի մասը դառնալու համար: Պրեմիեր լիգայի մնացած ժամանակահատվածում իմ առջև լուրջ մարտահրավեր է դրվել, բայց այս մարտահրավերը ոչ միայն ինձ համար է, այլև ֆուտբոլիստների, երկրպագուների, ակումբի: Մենք պետք է միասնական լինենք՝ փորձելով հասնել նպատակին»,-ասել է Բենիտեսը:

Բենիտեսը փոխարինում է Սթիվ Մակլարենին, ում գլխավորությամբ «Նյուքասլը» Պրեմիեր լիգայի 28 խաղում 24 միավոր է վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը: