Մեկնարկում է սամբոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը
ՍպորտԼոռու մարզի Սպիտակ քաղաքում մեկնարկում է 2016 թվականի սամբոյի Հայաստանի առաջնությունը: Առաջնության մասնակցում են ՀՀ մարզերի, Երևանի ու Արցախի ուժեղագույն մարզիկները: Մրցումները կանցկացվեն 52,57,62,68,74,82,90,100,+100 կգ քաշային կարգերում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿլրատվության բաժինը:
Հաղթողներն ու մրցանակակիրները մեդալներից բացի կարժանան դիպլոմների ու դրամական պարգևների:
Հայաստանի չեմպիոնները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: