Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է
ՍպորտԸմբշամարտի Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի 98 կիլոգրամ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Նիկիտա Մելնիկովին ու դարձավ արծաթե մեդալակիր:
Արթուր Ալեքսանյանն առաջին մրցափուլ ում Մելնիկովին զիջեց 4:0 հաշվով:
Երկրորդ մրցափուլում ռուս ըմբիշը պասիվություն էր դրսևորում և ոչնչով աչքի չէր ընկնում: Արթուր Ալեքսանյանն էլ որքան էլ որ ակտիվ էր, չկարողացավ ոչ մի միավոր վաստակել և արդյունքում պարտվեց մրցակցին 4:0 հաշվով: