Լուկակուի դուբլը «Չելսիին» դուրս թողեց Անգլիայի Գավաթից
ՍպորտԼոնդոնի «Չելսին» դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից, որի քառորդ եզրափակիչում 0:2 հաշվով պարտվեց «Էվերտոնին»:
Անգլիայի գործող չեմպիոնի դարպասը 2 գոլերն էլ վերջնամասում խփեց «Չելսիի» նախկին հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Ավելի վաղ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչ էր դուրս եկել «Քրիսթալ Փելասը», որն ուժեղ էր գտնվել «Ռեդինգից»:
Անգլիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ
«Էվերտոն» - «Չելսի»՝ 2:0
Ռոմելու Լուկակու, 77, 82
Հեռացումներ՝ Գարեթ Բերի, 87 – Դիեգո Կոստա, 84