Մեր նպատակն է պահել Օբամեյանգին. Թոմաս Տուխել
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հերքել է այն տեղեկությունը, որ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
«Բոլորը պետք է հասկանան, որ Օբամեյանգը երկարաժամկետ պայմանագիր ունի եւ նա չի հեռանում թիմից: Նա իրեն լավ է զգում «Բորուսիայում»: Պյեր-Էմերիկը գիտի, որ կարող է աճել ու զարգանալ մեր ակումբում:
Սեփական նպատակներն ու ամբիցիաներն ունենք: Ցանկանում եմ պահել թիմի կորիզը եւ լուրջ ուժ դառնալ: Մեր նպատակն է պահել Օբամեյանգին: Չեմ կարող տեսնել ապագաս, սակայն ուրախ եմ, որ նա երկարաժամկետ պայմանագիր ունի»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Bild»-ը: