Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Երևանում ապրիլի 22-ին անցկացվելու է «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը

 Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 22-ին անցկացվելու է «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը: Համաժողովի նպատակների, օրակարգային հարցերի շուրջ«Արմենպրես»-ը զրուցել է  «INVEST ARMENIA 2016» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանի հետ:  
 

-Պարոն Փենեսյան, «INVEST ARMENIA»-ն արդեն երկրորդ անգամ է անցկացվում: Ի՞նչ թեմատիկայով է այն ներկայանալու գործարարներին: 

-Այո, համաժողովը երկրորդ անգամն է անցկացվում, և արդեն կարող ենք վստահաբար ասել, որ այն ամենամյա բնույթ է կրելու: Այն կազմակերպում ենք Արդյունաբերողների և գործարարների միության հետ: Մեր նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները, հ եռանկարները և  փորձել արտերկից գործարարաներ բերել Հայաստան: Ինչ վերաբերում է թեմատիկային, ապա այս տարվա համար ընտրել ենք «Հայաստան-Իրան-Եվրասիական միություն. Համագործակցության ծրագրեր և հեռանկարներ» թեման: Հաշվի առնելով այն, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանվում են, մենք պետք է հասկանանք, թե մեզ համար ինչ նոր հեռանկարներ են բացվել, ինչ նոր համագործակցության ծրագրեր կարող են լինել: Մենք համաժողովին հրավիրելու ենք գործարարների միությունների, առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների և’ Իրանից, և’ ԵԱՏՄ երկրներից: Մասնավորապես, Ռուսաստանից, Ղազախստանից: Ի դեպ, Ղազախստանի գործարարները մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ: Վերջին տարիներին Հայաստան-Ղազախստան առևտրաշրջանառության ծավալում անկում է նկատվում: Մեր ղազախ գործընկերներն ունեն նոր ծրագրեր և ցանկանում են դրանք ներկայացնել և մեր գործարարների հետ հասկանալ, թե ինչ ձևաչափով կարող են համագործակցել: Ի դեպ, վրացական կողմը նույնպես հետաքրքված է և ցանկանում է մասնակցել: Մենք հրավիրելու ենք նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայցուցիչների: 


-Արդյո՞ք այս տարի ևս նախատեսվում է միջազգային խոշոր առևտրային ցանցերի մասնակցություն:

- Այո, անպայման: Մասնակցելու են միջազգային խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներ: Մեր նպատակն է հնարավորություն ստեղծել, որ հայկական արտադրանքը վաճառվի նաև այդ ցանցերում: Հայաստանում արդեն ունենք միջազգային խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչ, ի դեմս «Քարֆուր»-ի: Մենք կփորձենք հասկանալ ինչ է անհրաժեշտ, որ հայկական ապրանքները վաճառվեն ցանցի այլ երկրների սուպերմարկետներում: Այժմ այլ միջազգային խոշոր առևտրային ցանցի հետ բանակցություններ ենք իրականացնում, առաջիկայում հստակեցում կլինի մասնակցության հարցում: Համաժողովի մեր մյուս թեման է «Տնտեսական կանխատեսումներ Հայաստանի համար  2016-2018 թվականներ»:

-Ինչպիսի՞ն է լինելու քննարկումների ձևաչափը և արդյո՞ք  հայ գործարարները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ապրանքատեսակները, ծառայությունները կամ միգուցե ներդրումային ծրագրերը:

- Համա ժողովին, գործարարներից բացի, մասնակցելու են նաև պետական կառույցների ներկայացուցիչներ: Եվ համաժողովին չեն լինելու միայն զեկույցներ: Կոնկրետ հարցերի շուրջ անցկացվելու են կոնկրետ քննարկումներ: Գործարարները հնարավորություն են ունենալու հնչեցնել իրենց հուզող հարցերը: Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչ է սպասվում, Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո ինչ հնարավրություններ են ի հայտ գալիս, ինչ ծրագրեր կան, ինչպես կարող են համագործակցել: Շատերի համար պարզ չէ, թե որքանով է բաց այդ ուղղությունը: Գործարարներին հնարավորու թյուն կտրվի և իրենց արտադարանքն ու ծառայությունները ներկայացնել, և բիզնես նախագծերը ցուցադրել: Ի դեպ, մենք համաժողովին ներկայացնելու ենք նաև տարբեր ընկերությունների հաջողված պատմությունները: Այն ընկերությունների, որոնք ներդրումներ են կատարել Հայաստանում և հաջողությունների հասնել: Մասնակցել ցանկացող գործարարները կարող են դիմել «BPA» ընկերության գրասենյակ: 


-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք նախատեսած: 

-Առաջիկայում նախատեսում ենք «INVEST ARMENIA» համաժողովն իրականացնել նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Դրանից բացի, մենք պատրաստվում ենք անցկացնել մասնագիտական գործարար համաժողովներ: Մասնավորապես, առաջիկայում սպասվում են  զբոսաշրջությանը և քաղաքաշինությանը վերաբերող ֆորումներ: Կվերհանվեն ոլորտների խնդիրները, կփորձենք հասկանալ եղած ներուժ ը: 
 
 
Աննա Գզիրյան 

 

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է