Բակո Սահակյան ու Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը
ՔաղաքականԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զին ված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: