Արմեն Սարգսյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ դեսպան
ՔաղաքականՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 14-ի հրամանագրով Արսեն Սհոյանն ազատվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Սարգսյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա):