Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Լարսի սահմանային անցակետ տանող ճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է ժամը 07:00-ից 19:00-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից: