Աննա Աղաջանյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Մալայզիայում
ՔաղաքականՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 14-ի հրամանագրով Աննա Աղաջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա)»: