Վենգեր. Մեզ գնահատեք մրցաշրջանի ավարտից հետո
Սպորտ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Ուոտֆորդից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ իր թիմի խաղը հնարավոր կլինի գնահատել միայն մրցաշրջանի ավարտից հետո:
-Գավաթի խաղարկությունում մեր երկար ճանապարհն ավարտված է: Ցավալի է, բայց մենք արդեն պետք է մտածենք առաջիկա խաղի մասին: Յուրաքանչյուր խաղ մեզ համար նոր մարտահրավեր է: Ամեն անգամ մենք դրամայի հերոսներ ենք դառնում: «Արսենալի» ֆուտբոլիստների համար բարդ է, բայց մեզ գնահատեք մրցաշրջանի ավարտից հետո:
Պարտվել ենք: Թիմը տխուր է: «Արսենալի» պատմության ընթացքում եղել են պարտություններ և ապագայում ևս կլինեն նման խաղեր, բայց մենք կմնանք մեր ուժերի վրա վստահ միասնական թիմ: Երկրպագուները շարունակում են աջակցել մեզ, իսկ մենք կպայքարենք մինչև վերջ՝ փորձելով հաղթել յուրաքանչյուր խաղում,-Վենգերի խոսքը մեջբերված է «ESPN FC»-ից:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 29-րդ տուրից հետո «Արսենալը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Լեսթերին» զիջելով 8 միավորով, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում 0:2 հաշվով պարտվել է «Բարսելոնային»: