Քեյն. Ցանկանում եմ ընդգրկվել աշխարհի թոփ-հարձակվողների ցանկում
ՍպորտԱնգլիայի հավաքականի և «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Հարի Քեյնը ցանկանում է համալրել աշխարհի ուժեղագույն հարձակվողների շարքերը:
-Մրցաշրջանի սկզբում խնդիրներ ունեի, սակայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստները կարողանում են հաղաթահարել անհաջողությունները և խաղային տարվա ընթացքում 20-30 գոլ խփել: Ցանկանում եմ ընդգրկվել աշխարհի թոփ-հարձակվողների ցանկում: Գիտեմ՝ պետք է միշտ գոլեր խփելու նոր ուղիներ գտնեմ, պետք է խփեմ ոչ միայն նախորդ մրցաշրջանի նման, այլ նոր ոճով, քանի որ այժմ պաշտպաններն ավելի մեծ ուշադրություն են դարձնում ինձ,-Քեյնի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:
Հավելենք, որ Հարի Քեյնը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության 30 խաղի, խփել է 19 գոլ (հինգը՝ 11-մետրանոց նշակետից):