Գերմանական մամուլի գնահատականը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղին
ՍպորտԳերմանական մամուլը գնահատել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Մայնցի» դեմ Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում:
Kicker-ը 27-ամյա կիսապաշտպանի խաղը գնահատել է 3, «Բորուսիայի» կազմում ամենաբարձրը Գոնսալո Կաստրոյի գնահատականն է՝ 1.5:
Bild-ը եւս Մխիթարյանի խաղը գնահատել է 3: Ավելի բարձր գնահատվել են միայն Մատս Հումելսն ու Մարկո Ռոյսը (երկուսն էլ՝ 2):
Ruhr Nachrichten-ը Մխիթարյանին տվել է 2.5 գնահատականը, իսկ լավագույնը Ռոյսն է՝ 1.5:
«Մխիթարյանը միշտ ձգտում է խաղալ եւ գերազանց կատարել իր գործը: «Ընդմիջում» բառը նրա համար չէ: «Մայնցի» դեմ խաղում դժվար է հիշել մի վտանգավոր դրվագ, որին մասնակցած չլինի հայ ֆուտբոլիստը: 65-րդ րոպեին Մխիթարյանը չօգտագործեց դարպասը գրավելու գերազանց պահ»,- գրում է Ruhr Nachrichten-ը:
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել է 2:0 հաշվով, Հենրիխ Մխիթարյանը փոխարինվել է 85-րդ րոպեին: