Վենետիկի հանձնաժողովի անդամները ԱԺ-ում հանդիպումներ են ունենում խմբակցությունների հետ
ՔաղաքականՎենետիկի հանձնաժողովի փորձագետները ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ կունենան խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, հանձնաժողովի փորձագետները հանդիպումներ կունենան բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվելու է ընտրական օրենսգրքի նախագիծը: Վենետիկի հանձնաժողովի փորձագետները կլսեն բոլոր խմբակցությունների կարծիքներն ու մտահոգությունները ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ:
Հանձնաժողովի փորձագետներն առաջինը հանդիպել են ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչների հետ: Այս պահին ընթանում է փորձագետների և ՕԵԿ խմբակցության անդամների հանդիպումը: