Կառավարությունում տեղի է ունեցել Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական խորհրդակցությունը
ՔաղաքականՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մարտի 15-ին շարունակվել են ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, քննարկվել և ամփոփվել են ըստ հարկատեսակների, ինչպես նաև հարկա յին վարչարարության մեխանիզմների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները, դրանց առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների առաջարկություններն ու կարծիքները:
Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է շարունակել լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հարցերի շուրջ քննարկումը և արդյունքները ներկայացնել կառավարություն: