«Ատլետիկո»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն 1/4 եզրափակիչում են. ՉԼ
ՍպորտՇարունակվում են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, մարտի 15 -ին կայացած «Ատլետիկո Մադրիդ»-ն ընդդեմ «Էյնդհովեն»-ի խաղն ավարտվեց հետխաղյա տասնմեկմետրանոց հարվածներով, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն ընդդեմ «Դինամո Կիև»-ի պատասխան հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Քանի որ «Ատլետիկո»-ն և «Էյնդհովեն»-ը առաջին հանդիպումը նույնպես ավարտել էին 0:0 հաշվով, նշանակվեցին հետխաղյա տասնմեկմետրանոց հարվածներ: «Ատլետիկո»-ն ավելի ուժեղ գտնվեց և 8:7 հաշվով իր համար ապահովեց ՉԼ 1/4 եզրափակիչի ուղեգիրը:
«Մանչեսթեր Սիթի»-ն ընդդեմ «Դինամո Կիև»-ի առաջին հանդիպումն ավարտվել էր անգլիական ակումբի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Երկրորդ հանդիպումը ավարտվեց 0:0 հաշվով, և «Մանչեսթեր Սիթի»-ն մտավ Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/4 եզրափակիչ: