Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ կառավարությունում օպտիմալացման աշխատանքները շարունակվում են
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության կառավարությունում փոփոխություններ միշտ էլ լինելու են, սակայն դրանք կլինեն ժամանակին ու ճիշտ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք շարունակելու ենք իրականացնել օպտիմալացում: Այսինքն, հաստիքների, մեքենաների կրճատում: Հիմա պատկան մարմինները զբաղվում են այդ գործով»,- նշեց վարչապետը:
Նա հստակեցրեց, որ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների տարանջատումը պայմանավորված էր ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությամբ:
«Մենք ընդհանուր քննարկումների արդյունքում եկանք նման եզրակացության»,- ասաց Աբրահամյանը:
Հարցին՝ դաշնակցական նախարարներն ավելի լա՞վ են աշխատում, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել: