Բանակցությունները տարվում են նաև բնակչությանը մատակարարվող գազի գնի նվազեցման համար. Յոլյան
ՔաղաքականՌուսական կողմի հետ բանակցությունները տարվում են, որպեսզի հնարավորություն լինի գազի սակագինը նվազեցնել նաև բնակչության համար: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: «Այսօրվա դրությամբ բանակցություններն ընթանում են այն ուղ ղությամբ, որ մենք սակագների իջեցման հնարավորություն ունենանք, այդ թվում բնակչության համար: Բանակցությունները կավարտվեն արդյունքների մասին կտեղեկացնենք»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց նախարարը: Միաժամանակ, նա հույս հայտնեց, որ բանակցությունները կավարտվեն մինչև ապրիլի մեկը: