Նադալ. Գոհ եմ իմ հոգեբանական վիճակից
ՍպորտԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն Ինդիան-Ուելսի «Մասթերս 1000» շարքի մրցաշարի չորրորդ շրջանի՝ Ալեքսանդր Զվերևի հետ խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Նադալը դժվարին պայքարում հաղթել է 6:7 (8:10), 6:0, 7:5 հաշվով:
-Հիանալի հաղթանակ է: Ուրախ եմ, որ կարողացա հաղթել: Շատ գոհ եմ իմ հոգեբանական վիճակից: Խաղի ընթացքում հավատում էի, որ կհաղթեմ և պայքարում էի անգամ ամենաբարդ պահերին: Առաջին սեթում հիանալի հնարավորություն ունեի, սակայն թեթև հարվածից հետո գնդակը կորտում չմնաց: Դրանից հետո կարողացա լավ խաղալ: Երրորդ սեթի առաջին գեյմերում Զվերևն ագրեսիվ էր, իսկ ես կորցրել էի ռիթմը: Դժվարություններ ունեցա, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց,- Նադալի խոսքը մեջբերված է ATP-ի պաշտոնական կայքից: