Սերենա Ուիլիամսը Ինդիան-Ուելս մրցաշարի կիսաեզրափակիչում է
ՍպորտԱշխարհի առաջին ռակետ ամերիկուհի Սերենա Ուիլիամսը դուրս է եկել «Ինդիան-Ուելս»-ի մրցաշարի կանանց առաջնության կիսաեզրափակիչ:
Այս մասին տեղեկացնում է sport.ru կայքը:
Սերենան քառորդ եզրափակիչում 6:4, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 5-րդ ռակետ ռումինուհի Սիմոնոյ Հալեպին:
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը «Ինդիան-Ուելս»-ի մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումը կանցկացնի լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկայի հետ մարտի 19-ին:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6,8 մլն դոլար: