Սերենա Ուիլիամսը դուրս է եկել «Ինդիան-Ուելս»-ի կիսաեզրափակիչ
ՍպորտԱշխարհի թենիսի առաջին ռակետ Սերենա Ուիլիամսը դուրս է եկել «Ինդիան-Ուելս»-ի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Այս մասին հաղորդում է sport.ru կայքը:
«Ինդիան-Ուելս»-ի մրցաշարի քառորդ եզրափակիչ խաղում ամերիկուհի Սերենա Ուիլիամսը հաղթեց ռումինացի Սիմոնոյ Հալեպին՝6:4,6:3 հաշվով:
Կիսաեզրափակիչ խաղում, մարտի 19-ին, Սերենան կհանդիպի լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկայի հետ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6,8մլն դոլար: