Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն է որոշում, թե կմասնակցի խորհրդարանական ոչ իշխանական ուժերի` հոկտեմբերի 10-ին կայանալիք համատեղ հանրահավաքին, թե ոչ: Կուսակցությունը կուսակցության առաջնորդի համար որոշում չի կայացնելու: Այս մասին ORER.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը: Ինչ վերաբերում է կուսակցության անդմաներին Դավիթ Սանասարյանը նշեց.«Կուսակցության անդամներն ազատ են հանրահավաքներին մասնակցելու կամ չմասնակցելու հարցում: Այս` հոկտեմբերի 10-ին սպասվելիք հանրահավաքին «Ժառանգություն» կուսակցությունը կազմակերպողներից մեկն է, և կազմակերպելու է, որ իր անդամները ևս մասնացեն, իսկ պարոն Հովհաննսիյանն իր մասնակցության մասին դեռ որոշում չի հայտնել»: