Նեյմարը պարտավորվել է 46 մլն եվրո տուգանք վճարել
ՍպորտՍան-Պաուլոյի դաշնային դատարանը մեղավոր է ճանաչել կատալոնական «Բարսելոնա» ակումբի հարձակվող Նեյմարին:
Այս մասին հաղորդում է sport.ru կայքը:
«Բարսելոնա»-ի 11 համարը մեղավոր է ճանաչվել հարկերը վճարելուց խուսափելու համար: Դատարանի որոշմամբ ֆուտբոլիստը պարտավոր է վճարել 46 մլն եվրոյի չափով տուգանք:
Հիշեցնենք, որ նախկինում բրազիլացի հարձակվողը հանդես էր գալիս «Սանտոս» թիմում, որտեղից 2013 թվականին տեղափոխվեց «Բարսելոնա»: Նեյմարի տարեկան աշխատավարձը կազմում է 15,5մլն դոլար: Ավելի վաղ, դատարանը 46 մլն եվրոյի չափով սառեցրել էր նրա հաշիվները, ինչպես նաև մասնավոր գույքը՝ ինքնաթիռը, ուղղաթիռը և զբոսանավը: