Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր պաշտոնական էջում քիչ առաջ լուսանկար է տեղադրել, որտեղ նրա աջ ոտքը գիպսով է և կիսապաշտպանը քայլում է հենակներով: «Քայլ առ քայլ: Կրկին շնորհակալ եմ սիրո և աջակցության համար»,-գրել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել սեպտեմբերի 20-ին ` «Մայնցի» դեմ խաղի 90-րդ րոպեին: Մխիթարյանը խաղադաշտից կբացակայի 4 շաբաթ: Հայաստանի հավաքականի առաջատարը բաց կթողնի Սերբիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպումն ու Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը: