Լուի վան Գալ. Պարտավոր ենք հաղթել «Մանչեսթեր Սիթիին»
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ մրցաշարային աղյուսակում իրավիճակն ավելի չբարդացնելու համար պետք է Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում հաղթեն «Մանչեսթեր Սիթիին»:
«Այժմ մենք 4 միավորով ենք հետ մնում չորրորդ հորիզոնականից, այնպես որ՝ պարտավոր ենք հաղթել: Եթե չհաղթենք մեր դրությունը կբարդանա, քանի որ արդեն քիչ հանդիպումներ են մնացել: 8 խաղում 7 միավորի տարբերությունը հետ բերելը բարդ կլինի»,-նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հոլանդացի մասնագետը:
Հավելենք, որ «Մաչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կայանալու է մարտի 20-ին, մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին: Այժմ «Մանչեսթեր Սիթին» ունի 51 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» վեցերորդ տեղում է: