ԻՌՆԱ-ն, հղում տալով Ադրբեջանի ներքին անվտանգության նախարարությանը, գրում է, որ երեկ Ադրբեջանի իրավապահ մարմինների անցկացրած օպերատիվ գործողությունների արդյունքում, Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի համագործակցության մեղադրանքով 26 հոգի է ձերբակալվել: Ըստ այդմ, ձերբակալված անձինք Ադրբեջանի քաղաքացիներ են և նրանց 2013-2014 թվականներին Սիրիայի տարածքում զինված գաղտնի խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի հետ համագործակցության մեղադրանք է առաջադրվել: