Գվարդիոլա. Գյոտցեին պահեստայինների նստարանին թողնելը ճիշտ որոշում էր
Սպորտ«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի զղջում, որ Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Քյոլնի» հետ խաղում (1:0) Մարիո Գյոտցեին թողել է պահեստայինների նստարանին:
«Դա իմ որոշումն էր, որը թիմի համար ճիշտ ստացվեց: Եթե մենք հաղթել ենք, նշանակում է՝ ճիշտ որոշում եմ կայացրել»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «ESPN»-ից:
Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Գյոտցեն մասնակցել է ընդամենը 8 խաղի, խփել է 1 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում: