Երեկ Նորապատ գյուղում՝ քաղաքային հաշվառման քննական բաժանմունքի հարևանությամբ գտնվող էլ. սյան վրա աշխատանքներ իրականացնելիս էլեկտրական ցանցի աշխատակից՝ Կ. Դ.-ն հոսանքահարվել և մահացել է: Նորամուտի գյուղապետ Սամվել Բադալյանը ORER.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը գրանցվել է Նորամուտ գյուղում, սակայն 28-ամյա երիտասարդը Հոկտեմբերյանի բնակիչ է: Գյուղապետն ասաց, որ երիտասարդին անձամբ չի ճանաչում, սակայն տեղյակ է, որ նա ամուսնացած է և ունի մեկ տարեկան երեխա.«Տեղեկացել եմ, որ ամուսնացած է, ունի մեկ տարեկան երեխա: Բարձրացել է սյան վրա, պարզ չէ` իմացել է, թե ոչ հոսանքի գոյության մասին և դժբախտաբար հոսանքահարվել է», -ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ երեկ ժամը 11.44-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի «ՄՌՈւ» գործարանում քաղաքացին հոսանքահարվել է, անհրաժեշտ է շտապօգնություն: Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է էլ. սյան վրա. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած մեկ մարտական հաշվարկը պարզել է, որ 1986թ ծնված Կ. Դ.-ն հոսանքահարվել և մահացել է: