Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Յուվենթուս» տեղափոխվելու լուրերը
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդամենը խոսակցություններ է որակում իտալական «Յուվենթուս» տեղափոխվելու մասին լուրերը:
«Դրանք ընդամենը խոսակցություններ են»,- ազգային հավաքականի բաց մարզումիÖ հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը՝ անդրադառնալով ամռանը «Յուվենթուս» տեղափոխվելու մասին լուրերին:
Նա հավելեց, որ այդ հարցում հստակ որևէ բան չկա:
Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ հայ կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2017թ. ամռանը: Արդեն իսկ միջազգային տարբեր լրատվամիջոցներում լուրեր են շրջանատվում, որ Մխիթարյանն ամռանը կարող է «Յուվենթուս» տեղափոխվել: Լուրեր են շրջանառտվում նաև, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը: