Դատարանը դադարեցրել է Սարկոզիի դեմ հետաքննությունը
ՄիջազգայինՓարիզի Վերաքննիչ դատարանը դադարեցրել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ հետաքննությունը, ով մեղադրվում էր կոռուպցիայի մեջ: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:
Հետաքննությունը պարզել է, որ Սարկոզին փորձել է մասնագիտական գաղտնիությամբ պաշտպանված տեղեկատվություն ստանալ: Նախկին նախագահն իր փաստաբանի հետ բողոքարկել է դատավճիռը: Դատարանը բավարարել է բողոքն առանց բացատրության: Այնուամենայնիվ, Սարկոզին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ մի շարք այլ իրավական ընթացակարգերով:
Ուրբաթ օրը Սարկոզին հայտարարել է քաղաքականություն իր վերադարձի մասին: Նա իր թեկնածությունն է առաջադրել «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության նախագահի պաշտոնին, որը գլխավորել է 2004-2007թթ.-ին:
«Ուսումնասիրությունից հետո որոշեցի ֆրանսիացիներին նոր քաղաքական ընտրություն առաջարկել»,- ասել է Սարկոզին