Երևան, 17.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուղիղ եթեր՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից Իսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Մենք հունիսի 8–ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն Մարուքյան ՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում «Սամվե՛լ, վարչապե՛տ». Զարթոնքում գյուղացիները վանկարկում են հաջորդ վարչապետի անունը Փոփոխություններն անկասելի են.Վանաձոր,Տարոն֊2 Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում դիմավորում են Նարեկ Կարապետյանին Ազգային ժողովի ընտրությունները՝ երեք վճռորոշ հարց Հայաստանի համար․ Գագիկ Ծառուկյան PR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Լոռու մարզի Օձուն համայնքում


Պատգամավոր դառնալը բաղնիք գնալ չէ. ո՞ւմ բլեֆը կաշխատի.«Հայոց աշխարհ»

Քաղաքական

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Բրեժնեւյան ժամանակների հայտնի անեկդոտում առաջարկվում էր վարագուրել պատուհանները, ճոճել վագոնն ու պատկերացնել, թե գնացքը սլանում է։ Հենց այդ խորհրդին է հետեւում հայրենի ընդդիմությունը, հայտարարելով, թե պատրաստ է միավորվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ենթադրենք (տեսականորեն, իհարկե), թե դա տեղի ունեցավ։ 

Ամենաբարդ խնդիրը, որին անխուսափելիորեն կբախվի միավորված ընդդիմությունը, նախընտրական ցուցակների կազմումն է։ Անցողիկ տեղերը կանխահայտորեն չեն բավականացնի բոլոր ցանկացողներին, իսկ երբ նավակում տեղերն անհամեմատ քիչ են, քան ուղեւորները, ապա տախտակամածին ու նավամբարներում խնդիրներ են առաջանում։

Առավել եւս անխուսափելի, քանի որ ընդդիմադիր կուսակցություններում (ասենք, եւ ընդհանրապես կուսակցություններում) հավաքվում են իշխանության հասնել ցանկացող, այսինքն՝ փառամոլ մարդիկ։ Մինչ ընտրություններում մի ճամբարի փառամոլները կմրցեն մյուս ճամբարի փառամոլների հետ, կուսակցություններում տեղի են ունենում ոչ պակաս սուր ներքին ընտրական մրցություններ։

Սակայն տվյալ ընդհանուր օրինաչափությունը չի բացատրում, թե ինչու է տարբեր ճամբարներում ներքին մրցումների սրությունը տարբեր։ Մրցակցում են ամենուր, բայց, ասենք, ՀՀԿ-ում կամ ՀՅԴ-ում ի վերջո հաղթում է համակուսակցական շահը, իսկ ընդդիմության պարագայում մրցումներն ուղեկցվում են պառակտումների ու հրապարակային սկանդալների շարանով։

Ինչպե՞ս ընտրել լավագույն մարդկանց եւ նույնիսկ ի՞նչ հասկանալ՝ ասելով լավագույն մարդիկ։ Այստեղ հնարավոր է մեծ տարածք դատողությունների համար։ Փորձեք պատասխանել այդ հարցին։ Դե, մտքում գցեք-բռնեք, եւ շա՞տ բան կստանաք ի վերջո։

Չենք խոսում արդեն այն մասին, որ ամեն մի քաղաքական գործիչ գիտի. խնդրել, պահանջել ու սպառնալ պետք է առավելագույն չափով եւ նույնիսկ առավելագույնից ավելի։ Կա՛մ բլեֆդ կաշխատի, եւ ստացված արդյունքը կգերազանցի սպասումները։ Կա՛մ էլ բլեֆդ չի աշխատի, եւ այդժամ կստանաս այն, ինչ իրատեսորեն կարող էիր ակնկալել հենց սկզբից։ Այդ ամենը կրկնակի բարդացնում է նախընտրական ցուցակների կազմման գործընթացը։

Լավ, գուցե այդ դեպքում Տեր-Պետրոսյանն իր ձեռքն առնի նախաձեռնությունը եւ միավորի՞ ընդդիմությանը։ Իհարկե, մեզ կարող են առարկել, թե Տեր-Պետրոսյանն ընդդիմության ճամբարում վաղուց արդեն ընկալվում է որպես միապետ, որին վայել չէ զբաղվել այդչափ երկրային գործերով։
Սակայն «միապետը քաղաքականությունից վեր է» սկզբունքն իր էությամբ շինծու է, քանզի քաղաքականությունն էլ տարբեր է լինում։ Իսկապես, միապետին վայել գործ չէ միջամտել այն հարցին, թե հատկապես ով կզբաղեցնի անցողիկ տեղերը նախընտրական ցուցակում եւ առաջիկա հինգ տարիներին կխաբի աշխատավորներին։ Բայց կան քաղաքականության այնպիսի հարցեր, որոնց միջամտելը միապետի պարտքն է։

Ինչ վերաբերում է այսօրվա իրողություններին, ապա սովորական փոցխն է, ընդդիմությունը, Աստված մի՛ արասցե, դեռ շատ անգամներ ոտքը կդնի վրան։ Կրկնում ենք, նախընտրական ցուցակների անցողիկ մասերում տեղեր զբաղեցնել ցանկացողներն ավելի շատ են, քան այդ տեղերը։ Իսկ երբ ամեն ինչ քիչ է, բայց բոլորը՝ շատ...»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով 10 մետր բարձրությունից հայտնվել է գետումԵզդիական դրոշներով, գառ մորթելով Զարթոնքը դիմավորեց «Ուժեղ Հայաստան» -ինՈւղիղ եթեր՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքիցԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարությունՄենք հունիսի 8–ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն ՄարուքյանՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում «Սամվե՛լ, վարչապե՛տ». Զարթոնքում գյուղացիները վանկարկում են հաջորդ վարչապետի անունըՓոփոխություններն անկասելի են.Վանաձոր,Տարոն֊2Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Ազգային ժողովի ընտրությունները՝ երեք վճռորոշ հարց Հայաստանի համար․ Գագիկ Ծառուկյան «Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան Ամենավտանգավոր սուտը սպասվող ընտրությունների մասին․ Էդմոն Մարուքյան Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինPR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Լոռու մարզի Օձուն համայնքումՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ ԶելենսկիԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվելՀորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք Գալիս ենք Արմավիրի մարզ. Նարեկ Կարապետյան Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերելMaximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ Նախընտրական հանդիպումներ Արագածոտնում․ մարդիկ սպասում են անվտանգ և արժանապատիվ կյանքի․ Գագիկ Ծառուկյան Նոր Նորքում՝ ոգևորիչ հանդիպում և դրական սպասումներ․ Ավետիք Չալաբյան «Սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ»․ Էդմոն Մարուքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասինՄի խաղ, երկու դերակատար․ ինչպես Ալիևն օգտագործեց Փաշինյանի սխալները․ Արտակ Զաքարյան Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդի մահվան մասինՍամվել Կարապետյանը հայերի համար կապահովի 300,000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանԱվանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար․ Լուիզա ՍարգսյանԹաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվելԻրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera«Պետական գաղտնիք» հրապարակելու համար իմ նկատմամբ կարող են նոր գործ հարուցել. Ռոբերտ ՔոչարյանԲարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռшզմական ագրեuիայի վերաբերյալ․ Իրանի նախագահը՝ Հռոմի պապինԼոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ Սամվել Կարապետյանը ինչ ասում` անում է. 3-ը փոփոխության թիվն էՎարդան Ղուկասյանը նույն պայքարող տեսակն է և վստահեք 15 համարին․ Ռոլանդ ՊողոսյանՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումՏաշիրի և հարակից գյուղերի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ինՄեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս–թուրքական հարաբերությունների մեջ. ՓաշոյանԵՊՀ-ն արժեքների բուհ է, ոչ թե իշխանական քարոզչության կենտրոն․ Դավիթ ՍարգսյանԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ Ազիզի«Ազգային վերածնունդ» հիմնադրամ․ 4-րդ երեխայի համար՝ 2 միլիոն դրամ, 5-րդի համար՝ անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան»Քիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենքԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ