Արմեն Մուրադյանն անդրադարձել է պաշտոնից իր ազատման և Քուշկյանին նախարար նշանակելու լուրերին
ՔաղաքականՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պաշտոնից ազատվելու մասին լուրերը թյուրիմացություն է համարում: Կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին՝ ճիշտ է արդյոք, որ ազատվելու է նախարարի պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, նախարարը նշեց. «Լրատվության մեջթյուրիմացությունը կայանում էհետևյալում. հրավեր է ստացվել մայիսի23-28-ը կայանալիք Առողջապահությանհամաշխարահային կազմակերպությանվեհաժողովին լինել համանախագահող՝ընդամենը 7 օրվա ընթացքում»:
Հարցին՝ լուրեր կան, որ Հարություն Քուշկյանի՝ԼՂՀ առողջապահության նախարարիպաշտոնից ազատվելուց հետո նա նշանակվելուէ ՀՀ առողջապահության նախարար՝Մուրադյանն ասաց, որ որևէ մեկնաբանություն չունի, քանի որ առաջին անգամ է լսում նման բան: