ՀՀԿ-ն ընտրական օրենսգրքի շուրջ պատրաստ է աշխատել բոլոր քաղաքական ուժերի և ՀԿ-ների հետ
ՔաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցությունը ընտրական օրենսգրքի շուրջ պատրաստ է աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նիստի ընթացքում քննարկել ենք ընտրական օրենսգրքի նախագիծը և ևս մեկ անգամ վերահաստատել ենք, որ պատրաստ ենք աշխատել բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ: Բոլորի կա րծիքներն ու կառուցողական առաջարկները հաշվի կառնվեն»,- նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ քննարկել են նաև ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները:
«Մենք հատկապես կարևորում ենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկները, որոնք նույնպես պետք է հաշվի առնենք»,- եզրափակեց Շարմազանովը: