ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Ռուսաստանի Պետական դուման կարող է սեպտեմբերի 26-ին վավերացնել Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է ԱՊՀ, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների կապերի գործերով պրոֆիլային հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկիին: Վերջինս նշել է, որ նախապես սեպտեմբերի 25-ին համաձայնագրի նախագիծը կդիտարկի հանձնաժողովը, որի նիստին ներկա կլինի Եվրասիական տնտեսական միության նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Հիշեցնենք, որ միության ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները 2014թ.-ի մայիսի 26-ին եւ այն ուժի մեջ կլինի 2015թ.-ի հունվարի 1-ից: