ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավստրիացի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը կարող է էներգառեսուրսների վստահելի աղբյուր լինել Եվրոպայի համար: «Իրանը յուրահատուկ կարգավիճակ ունի էներգետիկ ոլորտի տեսանկյունից, այդ պատճառով կարող է էներգիայի վստահելի աղբյուր լինել Եվրոպայի համար: Մենք պատրաստ ենք իրականացնել դեպի Եվրոպա բնական գազի փոխանցման ցանցն Ավստրիայի տարածքով»,- ընդգծել է Իրանի նախագահը: