Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Հայաստան-Բելառուս խաղին ընդառաջ. նոր մարզիչ, նոր մոտեցումներ ու սպասումներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 25-ին առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ: Մարտի 25-ին Հայաստանի ազգային ընտրանին Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ուժերը կչափի Բելառուսի ազգային հավաքականի հետ:

Թեև հանդիպումն ընկերական է, սակայն հետաքրքրությունը խաղի նկատմամբ մեծ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս նոր  մարզչի գլխավորությամբ ու նոր մոտեցումներով: Երկրպագուները հույս ունեն, որ նոր մարզչի գլխավորությամբ և արդեն ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականը կվերագտնի իր նախկին խաղը, որը թիմը ցուցադրում էր Վարդան Մինասյանի գլխավորությամբ:

Հայաստանի հավաքականը ձախողեց Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլը՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով վերջին հորիզոնականը: Ընտրական փուլի մեկնարկին Հայաստանի ազգային թիմը գլխավորում էր շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը: Նրա գլխավորությամբ Եվրո-2016-ի ընտրական փուլում հավաքականն անցկացրեց  4 խաղ և ևս մեկ ընկերական հանդիպում առաջնության կազմակերպիչ Ֆրանսիայի ազգային թիմի հետ: Անցկացրած 5 խաղերից 4-ում Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Դանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Ալբանիայի հավաքականներից և ընդամենը մեկ անգամ սե փական հարկի տակ ոչ ոքի խաղաց Սերբիայի հավաքականի դեմ խաղում: Մարտի 29-ին մրցակցի հարկի տակ Ալբանիային 1-2 հաշվով պարտվելուց հետո Բեռնար Շալանդը հրաժարականի դիմում ներկայացրեց, որն ընդունվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:

 Ընտրական մնացած խաղերում Հայաստանի ազգային թիմը գլխավորեց Սարգիս Հովսեփյանը, ով ևս չարդարացրեց երկրպագուների հույսերը: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրեց 5 հանդիպում, որոնցից 4-ում պարտություն կրեց, իսկ սեփական հարկի տակ Դանիայի հետ հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի արդյունքով: Արդյունքում Հայաստանի հավաքականը վաստակեց ընդամենը երկու միավոր ու եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Եվրո 2016-ի ընտրական փուլի ավարտից հետո հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Վարուժան Սուքիասյանը, ով էլ առաջին անգամ թիմին խաղադաշտ դուրս կբերի մարտի 25 -ին Բելառուսի ընտրանու հետ ընկերական խաղում:

Բելառուսի հետ ընկերական հանդիպումը հայ երկրպագուների համար հետաքրքիր է նաև այն առումով, որ թիմը խաղին մոտենում է կադրային որոշակի փոփոխություններով: Արդեն հայտնի է, որ թիմի առաջատարներ Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը և դարպասապահ Գևորգ Կասպարովն այլևս հավաքական չեն հրավիրվելու: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ, քանի դեռ ինքը ՀՖՖ նախագահն է, նրանք հավաքական չեն հրավիրվի: Հավաքական չի հրավիրվել նաև պորտուգալական «Մարիտիմու»-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով մինչ այդ հավաքականում անփոխարինելի էր: Փոխարենը Վարուժան Սուքիասյանը հավաքական է հրավիրել Հայաստանի առաջնությունում և արտերկրում հանդես եկող  նոր ֆուտբոլիստների, որոնց փորձարկելու հնարավորություն կունենա առաջիկա խաղի ընթացքում:

Արտերկրում հանդես եկող նորեկներն են ուկրաինական «Ստալ»-ի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, ուկրաինական «Կարպատի» ակումբի հարձակվող Գեղամ Կադիմյանը և լատվիական «Տրակայ»-ի հարձակվող Դավիթ Արշակյանը: Բելառուսի հետ ընկերական հանդիպումը մարզիչների, ինչպես նաև երկրպագուների համար լավ հնարավորություն է գնահատել թիմ հրավիրված նորեկների հնարավորությունները, որոնք պետք է փորձեն լրացնել հավաքական չհրավիրված ֆուտբոլիստների տեղը:

Բելառուսի ընտրանու դեմ ընկերական խաղում Հայաստանի հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը կանցկացնի հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով անցած տարի ավարտել է ֆուտբոլային կարիերան և մարզչական աշխատանքի է անցել Մոսկվայի «Դինամո»-ում: Ռոման Բերեզովսկին նորամուտը հավաքականում նշել է 1996 թվականի օոգոստոսին՝ Պորտուգալիայի հետ ընտրական խաղում (0:0): Ազգային թիմում Ռոման Բերեզովսկին անցկացրել է  93 հանդիպում և այս ցուցանիշով զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին, ով նույնպես ավարտել է ֆուտբոլային կարիերան և զբաղվում է մարզչական աշխատանքով:

Հայաստանի և Բելառուսի հավաքականները մինչ այս պահը հանդիպել են 5 անգամ: Այդ հանդիպումներից 2-ը եղել են ԱԱ-2002-ի ընտրական փուլի շրջանակում: Մինսկում հաղթել է Բելառուսը (2:1), իսկ Երևանում գրանցվել է ոչ-ոքի (0:0): Հաջորդ 3 հանդիպումները կրել են ընկերական բնույթ: 2008թ.  Հայաստանը Մալթայում Բելառուսին հաղթել է 2:1 հաշվով, 2010թ. Բելառուսը Անթալիայում Հայաստանին հաղթել է 3:1 հաշվով: 5-րդ հանդիպումը տեղի է ունեցել 2012թ.  Երևանում: Այդ խաղում հյուրերը հաղթանակ էն տոնել 1-2 հաշվով: Այսինքն, նախորդ 5 հանդիպումներում Հայաստանի հավաքականը մեկ անգամ ոչ ոքի է խաղացել բելառուսների հետ, մեկ անգամ հաղթել ու կրել է երեք պարտություն: Մարտի 25-ին կայանալիք խաղը Հայաստանի հավաքականի համար լավ հնարավորություն է Բելառուսի հետ խաղերի վիճակագրությունը փոքր-ինչ բարելավելու համար:

Առաջիկա խաղի համար Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունները երկու թիմերի հնարավորությունները հավասար են գնահատում: Թե Հայաստանի, թե Բելառուսի հավաքականների հաղթանակի համար սահմանվել է 2.77 գործակից: Ոչ ոքի արդյունքի համար սահմանվել է 3.02 գործակիցը:

 

18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»