Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն այցելել է Արագածոտնի մարզ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 25-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում:  Այցի շրջանակներում նախարարն Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ այցելել է Թալինի տարածաշրջանի մի շարք համայնքներ, մասնավորապես` Թաթուլ, Հացաշեն, Սուսեր, Զարինջա, Նոր Արթիկ, Ցամաքասար: Համայնքի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ նախարարը ծանոթացել է գյուղացիների կողմից բարձրացված  խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են  մսի իրացման, անասնակերի,  ոռոգման ջրի, ճանապարհների վերանորոգման հարցերին, քննարկել դրանց լուծման հնարավորությունները:

Դավիթ Լոքյանը  գյուղացիներից  հետաքրքրվել է, թե կոնկրետ ինչ ծրագրեր կարող է համայնքն իրականացնել այդ խնդիրներին լուծումներ տալու համար:  Նա  նշել է, որ պետությունն այսօր իր առաջնահերթ հարցերից մեկն է համարում տարածքների տնտեսական զարգացումը, որով  փորձ է արվելու   ներդրումային քաղաքակության ճանապարհով  համայնքները ֆինանսապես ավելի կայուն դարձնել: Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ  համայնքի բնակիչն ինքը  պետք է ավելի շատ նախաձեռնող լինի և առաջարկներ ներկայացնի, որոնք  ուղղված կլինեն իր խնդիրների  լուծմանը: Այցի շրջանակներում Դավիթ Լոքյանը այցելել է նաև վերոնշյալ համայնքների դպրոցներ, ծանոթացել կրթահամալիրների շենքային պայմաններին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի  հաջորդ կանգառը եղել է Կոշ համայնքում գտնվող  «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության գինու-կոնյակի   գործարանը, որտեղ  գործարանի հիմնադիր տնօրեն Արմեն  Ասլանյանի, գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանի ուղեկցությամբ նախարարը Դավիթ Լոքյանը շրջայց է կատարել գործարանի արտադրամասում, ծանոթացել  գործարանի հզորությանը և  ընկերության զարգացման ծրագրերին:  

Ներկայումս ընկերության  խաղողի և պտղատու այգիների տարածքը կազմում է  125 հա: Նախարարին ներկայացրել են, որ ընկերությունը մասնակիորեն լուծում է տեղի համայնքների  բնակիչների զբաղվածության հարցը. գյուղատնտեսական աշխատանքների  շրջանում հարևան համայնքներից այստեղ  աշխատում է շուրջ 200 մարդ:

Այնուհետև նախարար Դավիթ Լոքյանն  այցելել է  Աշտարակի բժշկական կենտրոն, շրջայց  կատարել կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին, առկա հնարավորություններին: 
Կենտրոնի  ղեկավար կազմի հետ նախարարը քննարկել է կենտրոնի  արդիականացմանը վերաբերող  հարցեր: Պատասխանատուների հավաստմամբ, այժմ Աշտարակի բժշկական կենտրոնն ունի  հիմնանորոգման, նորագույն բժշկական  սարքավորումներով հագեցվելու խնդիր: Դավիթ Լոքյանը նշել է, որ կենտրոնի կարիքներն ամբողջացնելուց հետո  այս հարցը կքննարկվի ՀՀ առողջապահության նախարարի հետ:

Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի վերջին կանգառը Աշտարակի համայնքապետարանն էր: Արագածոտնի մարզպետի, Աշտարակի համայնքապետի և տարածաշրջանի գյուղապետերի հետ նախարարն անցկացրել է խորհրդակցություն` համայնքային ծրագրերը և համայնքներում առկա հրատապ խնդիրների լուծման ուղիները քննարկելու նպատակով: 

Ողջունելով ներկաներին, նախարարը ևս մեկ անգամ կարևորել է նախարարության անվան և կառուցվածքի մեջ ավելացված զարգացման բաղադրիչը: Ներկաներին ուղղված իր խոսքում Դավիթ Լոքյանը   տարածաշրջանի համայնքների հիմնական խնդիրներից է համարել փոքր և միջին արտադրական ձեռնարկությունների ստեղծումը, որոնք, նրա համոզմաբ, լրացուցիչ   տնտեսական էֆեկտ կարող են ապահովել համայնքների զարգացման տեսակյունից:    

«Մեր խնդիրն է դառնում բնագավառ առ բնագավառ, գյուղ առ գյուղ ուսումնասիրել` ինչ ներուժ կա գյուղում` բնական ռեսուրսներ, գյուղատնտեսական հզորություններ, այլ բնական հզորություններ` ջրային, հանքարդյունաբերության և այլն: Եվ դրա հիման վրա մենք պետք է կարողանանք համայնքային որոշակի խմբերում միկրո ձեռնարկություններ ստեղծել: Ես համոզված եմ, որ մենք ապագայի համար լուրջ հնարավորություններ ձեռք կբերենք և կկարողանանք առաջ շարժվել»,- նշել է նախարար Դավիթ Լոքյանը:

 

Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ Գևորգյան