Վարչապետն անդրադարձավ «Նոր Հայաստան»-ի իշխանափոխության ծրագրին
ՔաղաքականՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլոր քաղաքական ուժերին հորդորում է իշխանափոխության հասնել Սահմանադրությանը համապատասխան: Այդ մասին ՀՀ վարչապետը նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Նոր Հայաստան»-ի կողմից իշխանափոխության ճանապարհային քարտեզի հրապարակման մասին հարցին:
Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ քաղաքական ուժերը պետք է իշխանափոխության ձգտեն գալիք՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:«Բոլորին հորդորում եմ իշխանափոխություն իրականացնել Սահմանադրությանը համապատասխան: 2017 թվականի ապրիլին կլինեն խորհրդարանական ընտրություններ, թող աշխատեն, շատ քվեներ ստանան և այդ ժամանակ կգան իշխանության»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ իշխանափոխության անհրաժեշտություն չկա: