Ոչ իշխանական եռյակն այսօր հանրահավաք է անցկացրել Աբովյան քաղաքում: ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգության անդամները կարծիք են հայտնել, թե անկախացումից հետո իշխանությունը երբեք մեկ կուսակցության ձեռքում չի եղել և ընդդիմությունն էլ երբեք նման ձևով չի միավորվել: ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը նշել է, որ ինչպես 88-ի շարժումն է սկսվել Աբովյանից, այնպես էլ 2014-ի շարժումն է այստեղից սկսվում: ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը կարծիք է հայտնել, թե արմատական փոփոխությունների իրական հնարավորություն է ստեղծվել: