ԱԱ-2018. Սուարեսի վերադարձը փրկեց Ուրուգվային
ՍպորտՀարավային Ամերիկայում տեղի ունեցավ ԱԱ-2018-ի ընտրական փուլի 5-րդ տուրի վերջին հանդիպումը:
Բրազիլիան սեփական հարկի տակ հանդիպեց Ուրուգվային և ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Խաղի սկզբում տանտերերը երկու գնդակի առավելություն ստացան. նախ հանդիպման մեկնարկում հաշիվը բացեց Դուգլաս Կոստան, ապա Ռենատո Աուգուստոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
30-րդ րոպեին Էդինսոն Կավանին հաշիվը դարձրեց 2:1, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում որակազրկումից հետո հավաքականում առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնող Լուիս Սուարեսը հավասարեցրեց հաշիվը։
Սուարեսն, ինչպես խոստացել էր, մոտ երկու տարի հավաքականից բացակայելուց հետո խփած առաջին գոլը նվիրեց Ուրուգվայի հավաքականի նախկին ֆիզիոթերապևտ Վալտեր Ֆերեյրային, ով վերջերս է մահացել քաղցկեղից։
ԱԱ-2018, ընտրական փուլ
Բրազիլիա - Ուրուգվայ՝ 2:2
Ուրուգվայը 10 միավորով Հարավամերիկյան գոտու երկրորդ հորիզոնականում է, Բրազիլիան 8 միավորով բաժանում է 3-5 տեղերը: