Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Գարեգին Բ-ի պատգամը Հիսուս Քրիստոսի սուրբ հարության տոնի առիթով

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր մաղթանքն է ուղել Զատկի տոնի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Ուղերձում ասվում է.«Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս,Այսօր` Սուրբ Հարության բերկրալի տոնին, շարականագրի խոսքերով փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, որ հարություն առավ մեռյալներից, ավերեց դժոխքը և Իր Հարությամբ արարածներին կենդանություն պարգևեց:

Քրիստոսի Հարությունը մահվան խավարի մեջ ծագեցրեց լույսը հավիտենության, մարդկանց պարգևեց երկնքի արքայության երանությունը, շնորհը` հարուցյալ կյանքի այս աշխարհում և հանդերձյալում: Քրիստոսի Հարությամբ նոր արարչություն է, նոր մարդկություն, որը մեղքի և մահվան նզովքից ազատ` շնորհի մեջ է Աստծով ապրելու և հավիտենական կյանքին արժանանալու: Առաքյալի խոսքի համաձայն` «հինն անցավ, և հիմա ամեն ինչ նոր եղավ» (Բ Կոր. Ե 17), քանզի Աստծո Միածին Որդին, Փրկիչ մեր Տերը «կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Բ Տիմ. Ա 10): Քրիստոսի Ավետարանը հարության Ավետարանն է, հավիտենության Ավետարանն է, կյանքի Ավետարանն է, որի միջոցով է մեզ հասու Աստծո անսահման սիրո իմացությունը, հոգիները կենդանացնող տերունական ձայնը, Քրիստոսի Հարության ճշմարտությունը:

Այսօր Տիրոջ հրաշափառ Հարության խորհրդի առջև բնականից բարձրանում է հարցը` որքանո՞վ ենք ապրում Քրիստոսով նորոգված կյանքով, ընթանում Փրկչի խոսքի և պատվիրանների համաձայն: Ի՞նչն ենք կարևորում մեր կյանքում` հարության Ավետարա՞նը, թե՞ մոլար վարդապետություններ և խաբեպատիր գաղափարախոսություններ, Տիրոջ կամքին հետևե՞լը, թե՞ մեղսակորույս, կենսակործան ճանապարհները, երկնքում գանձեր դիզե՞լը, թե՞ շահատենչությունը, հոգևոր ազատությո՞ւնը, թե՞ սանձարձակությունը, ազնվությո՞ւնն ու ուղղամտությունը, թե՞ պիղատոսյան թվացյալ արդարությունը, և վերջապես` նախըտրում ենք Հիսուսի՞ն, թե՞ ավազակ Բարաբբային:

Գիտության, կրթության անօրինակ առաջընթացի հետ մեր ժամանակներում ականատեսն ենք նաև ավանդական արժեհամակարգի փլուզման, մարդու բարոյական անկման և հոգևոր սնանկացման երևույթների: Կյանքի հարմարավետության, արագահասության հնարավորությունների պայմաններում նույնիսկ` մարդիկ, անգամ ընտանիքի անդամներ, օտարանում են միմյանցից:

Բարիքների առատության մեջ ոչ թե կարիքն ու թշվառությունն են վերանում, այլ խորանում է հասարակության բևեռացումը: Տեխնոլոգիաների առաջընթացը կյանքի դյուրություններ ստեղծելու հետ հանգեցնում է նաև նոր հնարանքներով ընթացող պատերազմների և ահաբեկչությունների, որոնք շարունակաբար ցնցում են աշխարհը` դառնալով  համընդհանուր սպառնալիք մարդկության համար: Նման իրողությունների առջև և մշտապես, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հարկ է անդրադառնալ և բարձրաձայնել աստվածային արդարության ու հատուցման մասին այս աշխարհում և հանդերձյալում, որը վերահաս է բոլոր անհատներին ու ժողովուրդներին: Արդարև, քրիստոսապարգև հարությունը միայն շնորհ չէ, այլև` դատաստան, ինչպես ասում է Ավետարանը. «Կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Նրա ձայնը և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել` կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել` դատաստանի հարության համար» (Հովհ. Ե 28-29): Հարության, կյանքի ճանապարհը հրաժարումն է այն ամենից, ինչը դարձնում է գերի մեղքին, քանզի «մեղքի վարձը մահն է, իսկ Աստծո շնորհը` հավիտենական կյանք» (Հռոմ. Զ 23): Այս իմաստով է առաքյալը կարևորում երկնայինը հագնելը, «որպեսզի ինչ-որ մահկանացու է, կլանվի կյանքից» (Բ Կոր. Ե 4): Մահը կլանող կյանքը դա կյանքն է հոգևոր լիության, ձգտումն ու ջանքը` մտքով, սրտով, հոգու ողջ զորությամբ Աստծով ապրելու, ապրելու Ավետարանի պատգամներով, որոնք հարուցյալ կյանքի ուժն են ներարկում Քրիստոսին ապավինած անձանց ու ժողովուրդներին:

Տագնապներով ու ցնցումներով լի աշխարհը, նաև մեր իրականությունը, որ նույնպես բազմահոգ է դժվարություններով ու խնդիրներով, կարող են վերափոխվել քրիստոսաշնորհ հոգևոր լիության կյանքով, հաղթահարելով մարդկային ցավերն  ու ողբերգությունները և ամենուր հաստատելով հիմքերը ապահովության ու բարօրության: Քրիստոսի Հարությունը մշտահունչ հրավեր է, որ աշխարհը վեր հառնի մեղքից դեպի շնորհ, և ամենայն մահասփյուռ, ավերիչ իրողություն կլանվի Աստծով ապրող և առաջնորդվող կյանքից: Քրիստոսի Հարությունը հիմքն ու հաստատությունն է հավատքի, որ լուսավորում է մարդկանց սրտերը, նեղությունների հորձանուտում շնորհում  հույս ու մխիթարություն, տառապանքների գողգոթաներում` հառնելու ուժ և զորություն, պարգևում խրոխտ ու արիասիրտ ոգի` արդար մարտնչումներում, նվիրումի ոգեշնչում, բերկրանք ու խնդություն` ապրելու և արարելու: Այս ոգին ու ընթացքը հարազատ են և բնորոշ մեր ժողովրդին, մեր կյանքին ու պատմությանը և լուսավորում են մեր ներկան ու ապագան: Վեր հառնելու, դժվարությունների առջև չընկրկելու, նոր կյանք կերտելու վկայությունը մեր ժողովուրդը բերեց վերահաստատելով մեր անկախ  պետականությունը, որի 25-ամյա տարեդարձն է այս տարի: Մեր հայրենիքի զորացմանը, համազգային մեր կյանքի շինությանն ու պայծառությանն ուղղված մեր ջանքերում և այսօր ծառացած մարտահրավերների առջև, սիրելիներ, Քրիստոսի Հարության հավատքն ու լույսն ունենք մեզ առաջնորդող, արդ, մեր կյանքը լցնենք մեր Տիրոջ սիրով, միմյանց զորակցությամբ, ավետիսներով բարի գործերի: Զատկական խորհրդով այսօր մեր հոգիներին շողում է քրիստոսապարգև  հարության երկնային շնորհը, որը դրոշմվում է մեր կյանքին, երբ ապրում ենք հավատքով ու քրիստոնեական արժեքներով, մեր մերձավորների, մեր ժողովրդի, հայրենիքի ու մեր Սուրբ Եկեղեցու համար: Միածնաէջ այս Սուրբ Տաճարում աղոթում և մաղթում ենք, որ մեր ժողովրդի ամեն զավակ Քրիստոսի Հարության ավետիսն ընդունի նորոգված հավատքով, և մենք` իբրև ազգ, առ Քրիստոս մեր Տերը սիրով, մեր արդար ու արժանավոր գործերով միշտ ընթանանք առաջընթացի ուղիով` մեր շուրթերին ունենալով մշտահունչ փառաբանությունը.

«Յարեար ի մեռելոց Քրիստոս,
Այսօր զդժոխս աւերեալ,
Եւ կենդանութիւն պարգեւեցեր
Արարածոց քոյով յարութեամբդ»: 

Քրիստոսի Սուրբ Հարության տոնի ուրախությունը մեր սրտում ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին և մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին։
Ի Քրիստոս սիրով ողջունում ենք Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին` հարուցյալ Քրիստոսի երկնահեղ բյուր շնորհները հայցելով Տիրախնամ նրանց հոտին։

Սուրբ Հարության ավետիսով Մեր ողջույնն ու բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ողջ ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին։ Մեր սերն ու օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի:

Զատկական այս հուսառատ և շնորհաբեր օրը Մեր հայցն է, որ hարուցյալ Քրիստոսի շնորհները տարածյալ լինեն համայն աշխարհում և հայրենի մեր երկրում, ամենուր տիրի խաղաղություն, և մարդկությունը` վեր հառնած ողբերգությունների, վշտերի ու նեղությունների անձավներից, հույսով ու հավատով կերտի իր կյանքը` լի սիրով, եղբայրությամբ ու համերաշխությամբ։
Թող սերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի և ողորմությունն Աստծո լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ և հավիտյանս, ամեն:


Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։

5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան