Ջեյմի Վարդի. Այժմ լավագույն մարզավիճակում եմ
ՍպորտՖուտբոլի Անգլիայի հավաքականի եւ Պրեմյեր լիգայի առաջատար «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին մեկնաբանել է ընկերական խաղում Գերմանիայի հավաքականի նկատմամբ 3:2 հաշվով կամային հաղթանակը:
«Ես այժմ գտնվում եմ մարզավիճակիս գագաթնակետին: Գերմանիայի հետ խաղում փորձում էի ինչ-որ բան փոխել: Իմ գոլի դրվագում վազում էի մոտակա դարպասաձողի վրա եւ փորձեցի փոխել գնդակի ուղղությունը: Բարեբախտաբար, ստացվեց»,- Վարդիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Ընկերական խաղ
Գերմանիա – Անգլիա՝ 2:3
Տոնի Կրոս, 43, Մարիո Գոմես, 57 – Հարի Քեյն, 61, Ջեյմի Վարդի, 74, Էրիկ Դայեր, 90+1
Գերմանիա. Մանուել Նոյեր, Էմրե Ջան, Անտոնիո Ռյուդիգեր, Մատս Հումելս (Ջոնաթան Տա, 46), Յոնաս Հեկտոր, Տոնի Կրոս, Սամի Խեդիրա, Թոմաս Մյուլեր (Լուկաս Պոդոլսկի, 76), Մեսութ Օզիլ, Մարկո Ռոյս (Անդրե Շյուրլե, 64), Մարիո Գոմես (Մարիո Գյոտցե, 79):
Անգլիա. Ջեկ Բատլենդ (Ֆրեյզեր Ֆորստեր, 45+1), Նատանիել Քլայն, Քրիս Սմոլինգ, Գերի Կեհիլ, Դերեկ Ռոուզ, Էրիկ Դայեր, Ջերդան Հենդերսոն, Ադամ Լալանա (Ռոս Բարկլի, 71), Դելի Ալի, Դենի Ուելբեկ (Ջեյմի Վարդի, 71), Հարի Քեյն: