Սթիվեն Ջերարդը կընդգրկվի «Լիվերպուլի» մարզչական շտաբում
ՍպորտԱմերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» անգլիացի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հաջորդ մրցաշրջանից կընդգրկվի «Լիվերպուլի» մարզչական շտաբում, հաղորդում է thesun.co.uk-ը:
«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ավագը ֆուտբոլիստի կարիերան կավարտի այս տարի:
«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է ցանկանում իր օգնականների թվում տեսնել 35-ամյա Ջերարդին:
Ֆուտբոլիստը 1998-2015 թվականներին հանդես է եկել «Լիվերպուլում»՝ 695 խաղում խփելով 180 գոլ: