- Գիտե՞ք` ինչու Երվանդ Զախարյան մարդու նման էակը այդպես ցինիկաբար պատասխանեց թոշակառու տիկնոջը:
Քանի որ նա վաղուց դիզել է միլիոնավոր դոլարներ և ապահովել է իր և իր սերունդների անհոգ կյանքը` ժողովրդի հաշվին:
6 տարի եղել է Երևանի քաղաքապետ, 5 տարի` ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ և 3 ամսից ավելի` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
Այսինքն` կոռուպցիոներներն են Հայաստանում առաջխաղացում ապրում:
Այս մարդու նման էակը դրա վառ ապացույցն է, դրա համար էլ, լեզուն հարյուր մետր արած, ցինիզմի վառ արտահայտությամբ էլ պատասխանում է թոշակառու կնոջ հարցին,- գրում է Գագիկ Սերոբյանը իր ֆեյսբուքյան էջում: