Մեսի. Կարիերայիս զարգացմանն ամենաշատը նպաստել է Ռայկարդը
ՍպորտԱրգենտինայի հավաքականի ու «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, որ հոլանդացի մասնագետ եւ նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռայկարդը մեծ դերակատարում է ունեցել իր կարիերայում:
«Իմ կարիերայի զարգացմանը նպաստել են բոլոր մարզիչները, որոնց հետ աշխատել եմ: Սակայն կարծում եմ, որ ամենամեծ դերակատարումն ունեցել է Ֆրանկ Ռայկարդը: Եթե նա չհավատար ինձ, ուշադրություն չդարձներ ինձ եւ չտաներ «Բարսելոնայի» գլխավոր թիմ, հնարավոր է, որ ես չհայտնվեի այդտեղ: Միշտ ասել եմ, որ նա շատ կարեւոր մարդ է ինձ համար: Նա ինձ հավատաց ամենակարեւոր պահին: Դա չափազանց կարեւոր էր ինձ համար:
Ինձ դուր է գալիս իտալական ու անգլիական ֆուտբոլը: Հետեւում եմ Պրեմյեր լիգայի կարեւոր խաղերին: Սակայն արդեն նշել եմ, որ մտադիր եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի եւ չեմ փոխի որոշումս: Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կլինի: Ամեն ինչ արագ է փոխվում»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանկ Ռայկարդը «Բարսելոնան» գլխավորել է 2003-2008-ը: