Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Կարյակինը դարձյալ չպարզեցին հաղթողին
ՍպորտՄոսկվայում ավարտին մոտեցողշախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրումԼեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց առաջատարներիցՍերգեյ Կարյակինի հետ:Գրոսմայստերները խաղաղ դաշն կնքեցին 49-րդ քայլում:Կարյակինն ու Արոնյանը հաղթողին չէին պարզել նաեւ առաջին շրջանում:
Վերջին տուրից առաջ հայկական շախմատի առաջատարը հավաքել է 6.5 միավոր եւբաժանում է 4-6-րդ տեղերը:Սերգեյ Կարյակինը 7 միավորով ընթացիկ առաջատարն է: Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Հիկարու Նակամուրան է:
Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0:1
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) պարտիան դեռ չի ավարտվել: