Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը մրցաշարն ավարտեց ոչ ոքիով
ՍպորտՄոսկվայում ավարտին մոտեցողշախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչՀիկարու Նակամուրայի հետ, որին առաջին շրջանում հաղթել էր սկանդալային պարտիայում: Գրոսմայստերները խաղաղ դաշն կնքեցին 33-րդ քայլում:
Արոնյանը մրցաշարն ավարտեց 7 միավորով եւ ընթացիկ բաժանում է 3-6-րդ տեղերը:
Վերջին տուրի 2 պարտիաները դեռ չեն ավարտվել: Կենտրոնական պարտիայում մրցում են Սերգեյ Կարյակինը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք 7.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5