Ռուսաստանի առաջնությունում կան Մխիթարյանից ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ. Դրագուն
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» ու Բելառուսի հավաքականի կիսապաշտպան Ստանիսլավ Դրագունը կիսվել է տպավորություններով Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղից:
«Կա՞ն Ռուսաստանի առաջնությունում Մխիթարյանի մակարդակի խաղացողներ: Անկասկած: Կան նույնիսկ ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ: Օրինակ՝ Հալկը: Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Կան նաեւ ուժեղ ռուսաստանցիներ:
Հնարավոր է՝ ոչ Մխիթարյանի մակարդակին, սակայն նույնպես ավելի բարձրակարգ: Իսկ Հենրիխը, իհարկե, առանձնանում է: Շատ հետաքրքիր էր, սակայն նույն ժամանակ բավականին բարդ նրա դեմ խաղալ»,- Դրագունի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը: