Վախթանգ Փիրումյանը նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: