Բաթլենդը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը
Սպորտ«Սթոք Սիթիի» և Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջեք Բաթլենդը չի մասնակցի ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: 23-ամյա Բաթլենդը ոտնաթաթի վնասվածք է ստացել Գերմանիայի հետ ընկերական խաղում (3:2) և չի հասցնի ապաքինվել նախքան առաջնության մեկնարկը:
«Ես հնարավորություն չեմ ունենալու դառնալ առաջնության մի մասնիկը»,-«BBC»-ի հաղորդմամբ ասել է դարպասապահը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Անգլիայի մրցակիցներն են Ռուսաստանի, Ուելսի և Սլովակիայի հավաքականները: